News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հյուսթոնում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտ, որտեղ հանդես եկավ Հարավային Կովկասի մարտահրավերների վերաբերյալ ծավալուն դասախոսությամբ:

Հանդիպումը, որին ներկա էին հեղինակավոր վերլուծաբաններ եւ գիտնականներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հյուսթոնում հավատարմագրված դիվանագտիական ներկայացուցչությունների ղեկավարներ, վարեց ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ամերիկյան ականավոր դիվանագետ, դեսպան Էդվարդ Ջերեջյանը:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց անկախության 25 տարիների Հայաստանի անցած ուղին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, ներկայացրեց Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները եւ Ադրբեջանի ապակառուցողական փորձերը` հետ կանգնելու այդ հանդիպումների արդյունքները կյանքի կոչելուց:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը խոսեց ցեղասպանության հանցագործության կանխարգելման ուղղությամբ միջազգային բեմահարթակում Հայաստանի նախաձեռնող դերակատարության, տարբեր միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածության, տարբեր երկրներում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության, մի շարք միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության, սիրիական ճգնաժամի հետեւանքների, միգրացիոն հոսքերի, Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակի մասին։

Դասախոսության ավարտին Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ