News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում սկսել են հավաքել ընտրողների անձնագրերը: Այս մասին սեպտեմբերի 27-ին խորհրդարանում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքով՝ դա շատ կոպիտ խախտում է, որը հղի է ընտրություններում մեծ կեղծարարությամբ: «Կցանկանայի, որպեսզի կառավարության ներկայացուցիչները սրա վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտեին»,- նշել է Բիշարյանը

Հիշեցնենք, որ Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները հոկտեմբերի 2-ին առաջին անգամ կացկացվեն կուսակցական ցուցակներով: Հաղթող քաղաքական ուժը կկարողանա քաղաքապետ նշանակել: Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը գլխավորում է իշխող Հանրապետական կուսակցության եւ Քրիստոնեա-դեմոկրատական միություն ոչ մեծ դաշինքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ