News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով քննության որակը եւ արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում էապես բարելավվել են մի շարք հանցատեսակների բացահայտման ցուցանիշները, կրճատվել նախաքննության ժամկետները։

Մասնավորապես՝ 2016 թվականի առաջին 6 ամիսներին  գրանցվել է սպանության 41 դեպք, որից  38-ը կամ 90,2 տոկոսը բացահայտվել է։ Նկատենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բացահայտումը բարելավվել է 27 տոկոսով:

2015 թվականին գրանցված սպանության 38 դեպքից բացահայտվել էր 63,1 տոկոսը, իսկ 2016 թվականի 9 ամսվա տվյալներով՝ բացահայտումն արդեն կազմել է 93,1 տոկոս (9 ամսվա ընթացքում գրանցվել է սպանության 58 դեպք, որից 54-ը բացահայտվել է)։ էապես՝ 27,5 տոկոսով, բարելավվել են  ավազակային հարձակումների բացահայտումները՝ կազմելով 71 տոկոս՝ 2015 թվականի 43,5 տոկոսի դիմաց։

Որոշ դրական տեղաշարժ է նկատվել նաեւ բնակարանային գողությունների  բացահայտման աշխատանքներում. այս տարի բացահայտման ցուցանիշը բարելավվել է շուրջ 8 տոկոսով՝ կազմելով 31 տոկոս՝ նախորդ տարվա 23 տոկոսի դիմաց։

Սպանության փորձերի բացահայտումը կազմել է 100, բռնաբարության եւ բռնաբարության փորձերի ցուցանիշը՝ 94,1, խարդախության դեպքերի բացահայտումը՝ 91 տոկոս։

Ընդհանուր առմամբ 2016 թվականի առաջին կիսամյակում քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են մեծ ծանրաբեռնվածության պայմաններում. 6 ամսվա ընթացքում քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 26.6 գործ. Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է ընդհանուր առմամբ 12601 քրեական գործ։

Այդուհանդերձ՝ քննությունը ճիշտ պլանավորելու, ճիշտ կազմակերպելու արդյունքում կրճատվել են նախաքննության ժամկետները։ Այսպես՝ եթե 2015 թվականի առաջին կիսամյակում քննված քրեական գործերից մինչեւ երկու ամիս ժամկետում ավարտվել է 1750, ապա 2016 թվականի առաջին կիսամյակում՝ արդեն 2068 քրեական գործ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ