News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Պոտսդամում Ադրբեջանի «Մուսավաթ», Վրաստանի Հանրապետական կուսակցությունների հետ հռչակագրի ստորագրումից հետո հրաշալի պատկերացնում էր, որ իրենց հասցեին մեղադրանքներ են հնչելու: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարել է ինքը՝ Արամ Մանուկյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն դիտարկմանը, թե Պոտսդամի հռչակագրից հետո Հայաստանում մեղադրանքներ հնչեցին Հայոց համազգային շարժման դեմ, թե համագործակցում է «Մուսավաթ» կուսակցության հետ, իսկ «Մուսավաթին» Ադրբեջանում մեղադրում էին Ղարաբաղը զավթած ՀՀՇ-ի հետ համագործակցելու համար:

«Ես գիտեի, որ այդպես էլ լինելու էր: Դա ինձ չի հետաքրքրում: Կովկասում պետք է արժանապատիվ, սեղանի շուրջ որոշումների շնորհիվ խաղաղություն լինի: Նույնն էլ Թուրքիայի հետ: Էդ որ իրենք (իշխանությունները- NEWS.am) Թուրքիայի հետ սկսել էին սիլիբիլի անել, դոլմա ուտել, ո՞վ էր իրենց բան ասում»,- նկատեց Արամ Մանուկյանը եւ հավելեց, որ «թշնամու հետ պետք է նստել սեղանի շուրջ եւ արժանապատիվ խաղաղություն կնքել»:

«Ես կողմնակից եմ բոլոր տեսակի բանակցությունների, շփումների, որոնք տարածաշրջանին խաղաղություն կբերեն: Բնականաբար, Ադրբեջանում էլ կան այդպիսի ուժեր, որոնց մեծ մասը քաղաքբանտարկյալներ են, տղերք, որոնք բանտերում նստել են, որոնք, ընդ որում, ղարաբաղյան պատերազմի ժամանակ խրամատի մյուս կողմում էին: Այսինքն, իրենց երկրների համար կռված մարդիկ գտնում են, որ իրենց երկրների համար հասել է խաղաղության պահը»,- նշեց Մանուկյանը:

Նա միաժամանակ բացառեց, որ հռչակագրում հակահայկական որեւէ ձեւակերպում է եղել: «Դուք մի հատ արժանապատվությունը նվաստացնող, խեղճացնող դրույթ տեսե՞լ եք այդ հռչակագրում: Ովքեր դեմ են խոսում հռչակագրին, ինչ ասեմ, «նիժե պլինտուսա» մակարդակի վրա են»,- արձանագրեց ՀՀՇ վարչության նախագահը: Ըստ նրա հռչակագիրը մաքուր քաղաքական, հռչակագրային փաստաթուղթ է, որտեղ ամրագրված են սկզբունքները:

Նշենք, որ նախորդ շաբաթ Պոտսդամում հարավկովկասյան երկրների երեք լիբերալ կուսակցությունները հռչակագիր էին ստորագրել, որում ամրագրել էին հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, նաեւ կոչ էին անում երեք պետությունների իշխանություններից ազատ արձակել քաղբանտարկյալներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ