News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տանը քննարկվում է Սիրիայի ընդդիմադիրներին զենքի լրացուցիչ մատակարարումների հնարավորությունը, որպեսզի կասեցվի «ռեժիմի ուժերի հարձակումը Հալեպում»: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով վարչակազմի պաշտոնյաներին:

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան «պլան Բ»-ի շուրջ բանավեճի առանցքային թեման Սիրիայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության եւ նրա տարածաշրջանային գործընկերների դերն է. քննարկվում է՝ արժե՞ արդյոք վարչությանը եւ նրա հետ կապված ապստամբ խմբավորումներին թույլ տալ գնդագոծել կառավարական զորքերի հրետանային դիրքերը:

Սպիտակ տունը կտրականապես դեմ է ընդդիմադիր ուժերին շարժական զենիթահրթիռային համալիների մատակարարմանը, սակայն վարչակազմի ներկայացուցիչները հայտարարում են, որ ներկայիս բանավեճերում խոսքը «առավել պակաս մոբիլությամբ» համալիրների մատակարարման մասին է, որի դեպքում ահաբեկիչների ձեռքում զենքի հայտնվելու հավանականությունը փոքր է:

ԿՀՎ-ին վերաբերող  նախաձեռնությունների հետ մեկտեղ Վաշինգթոնը քննարկում է իր տարածաշրջանային գործընկերների, օրինակ՝ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջոցով բարձրճշգրտության զենքի մատակարարման հնարավորությունը:

«Որոշ պաշտոնյաներ ենթադրում են, որ պահը կորցրել են, եւ որ վարչակազմը պետք է քննարկի Ասադի ռեժիմի դեմ ԱՄՆ ուղղակի ռազմական գործողությունների հարցը»,- նշված է հոդվածում:

Ըստ որում՝ ռազմական ուղղակի միջամտության առաջարկի կողմնակիղները Սպիտակ տանը մեծ թվով հակառակորդներ ունեն, որոնք անհանգստանում են Ռուսաստանի հետ հակամարտության մեծացման հավանականության համար:

Բարաք Օբամայի ռազմական խորհրդատուները եւ հետախուզության ներկայացուցիչները փետրվարից ԱՄՆ նախագահին կոչ էին անում Սիրիայի ընդդիմությանն օգնելու այլընտրանքային պլան մշակել: «Ուժային սցենարի» իրականացման գլխավոր կողմնակիցներն են ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, նշված է The Wall Street Journal-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ