News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը հաջորդ տարի սկսելու է «հայկական պանիր» ծրագիրը, որի շնորհիվ հայկական այդ նոր բրենդը կսկսի նվաճել աշխարհը։ Այդ մասին այսօր` հոկտեմբերի 18-ին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Սպասվում է, մասնավորապես, որ հայկական պանրի արտահանումը կտրուկ կավելանա նախ դեպի Ռուսաստան, այնուհետեւ՝ դեպի այլ շուկաներ։

«Հայկական պանիր» ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում եւ մաս է կազմում արտահանման խթանման միջոցառումների։

Արտահանման խթանման տեսանկյունից, էական նշանակություն կունենա նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որը հնարավորություն կտա հայկական գյուղատնտեսական մթերքները արտահանել եվրոպական եւ ամերիկյան շուկաներ։ Ազատ տնտեսական գոտում կիրականացվի գյուղմթերքների պահեստավորում, փաթեթավորում, արտադրություն։ Տ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ փետրվարից կսկսի գործել սառնարանային տնտեսությունը, տարվա ընթացքում կհստակեցվեն նաեւ լոգիստիկ սխեմաները։

Հայաստանից արտահանման կարեւոր ուղղություներից է դառնալու ձկնամթերքը։ Այս տարի Հայաստանի ձկնաբուծական տնտեսություններն արտահանել են արդեն մոտ 80 տոննա ձկնեղեն, սպասվում է, որ հաջորդ տարի դրա ծավալը կամ կկրկնապատկվի, կամ կեռապատկվի։

Պետություն-մասնավոր հատված համագործակցության մյուս կարեւոր ուղղությունը, ըստ Տ. Սարգսյանի՝ զբոսաշրջության զարգացումն է։ Վարչապետն ասաց, որ «Մաքքենզի» ընկերության հետ զբոսաշրջության զարգացման բիզնես-ծրագրեր են կազմել, որը հետեւողականորեն իրականացնում են։ Դրա օրինակներից մեկն է Տաթեւի ծրագիրը, հաջորդը՝ Ջերմուկի եւ Դիլիջանի զարգացման ծրագրերն են։ Ներկայումս մշակման փուլում է Սեւանում նոր զբոսաշրջային համալիրի կառուցման ծրագիրը, որի իրականացման համար կհրավիրվեն լուրջ ներդրողներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ