News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բելառուսը բարձրացրել է երկրի տարածքով մայրուղային նավթատարներով ռուսական նավթի տեղափոխման ծառայությունների սակագները: Ոոշումն ամրագրվել է Բելառուսի հակամենաշնորհների կարգավորման եւ առեւտրի նախարարության որոշմամբ, որը հոկտեմբերի 1-ին հրապարակվել է Իրավական ազգային համացանցային պորտալում:

Ըստ ԲԵԼՏԱ-ի՝ խոսքը Բելառուսի տարածքով «Գոմելտրանսնեֆտ Դրուժբա» եւ «Պոլոցկտրանսնեֆտ Դրուժբա» բաց բաժնետիրական ընկերությունների մայրուղային նավթատարներով նավթի տեղափոխման ծառայությունների սակագների մասին է:

Ունեչա (Վիսոկոյե)-Ադամովի Զաստավա նավթատարով նավթի տեղափոխումը կկազմի տոննայի դիմաց ռուսական 400.98 ռուբլի՝ առանց ԱԱՀ-ի: Նախկինում սակագինը կազմում էր 267,32 ռուբլի:

Ունեչա (Վիսոկոյե)-Բրոդի երթուղով նավթի մեկ տոննայի տեղափոխումը կարժենա 172,23 ռուբլի՝ նախկին 114,82-ի փոխարեն: Նեւել (Մեծ Լուկա)-Պոլոցկ ուղղությամբ սակագինը 32,31-ից կաճի մինչեւ 48,47 ռուբլի:

Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն որոշման պաշտոնական հրապարակումից 10 օր անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ