News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանդես է եկել տնտեսական միգրանտներին Եվրոպայից արտաքսելու օգտին: Նրանց կարելի էր ուղարկել Հյուսիսային Աֆրիկայի անմարդաբնակ շրջաններ կամ հունական այն կղզիներ, որտեղ ոչ ոք չի ապրում, հայտարարել է Զեմանը The Financial Times-ի հետ հարցազրույցում:

«Իհարկե, հասկանում եմ Սիրիայում, Իրաքում եւ այլ վայրերում ընթացող քաղաքացիական պատերազմների դաժանությունը: Բայց հիմա մենք ոչ թե այդ վայրերից եկած մարդկանց մասին ենք խոսում, այլ տնտեսական միգրանտների»,- պարզաբանել է Չեխիայի նախագահը: Ըստ որում՝ նա նշել է, որ դա չի վերաբերում Ռուսաստանից եւ Ուկրաինայից եկած միգրանտներին: «Ես ելույթ եմ ունենում բացառապես մուսուլման միգրանտների դեմ, քանի որ նրանց մշակույթը լիովին անհամատեղելի է (եվրոպականին)»,- հայտարարել է Զեմանը:

Չեխիայի նախագահը, որը բացառապես ներկայացուցչական գործառույթներ ունի, նախկինում բազմիցս քննադատել է Բեռլինի միգրացիոն քաղաքականությունը: Այս հարցազրույցում նա դարձյալ «վիթխարի սխալ» է համարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի փախստականների նկատմամբ վարվող քաղաքականությունը, որը «հյուրընկալության մշակույթ» է ենթադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ