![](img/news/34/95/68/default.jpg)
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է 45992 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից։
Սա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 36,51 տոկոսը: Ընտրացուցակներում 125.983 քաղաքացի է ընդգրկված:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում առաջին ընտրություններն են անցկացվում կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով): Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթողները կկարողանան նոր քաղաքապետերի նշանակել: