News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բելառուսի տարածքով ռուսական նավթի տարանցման սակագների ոչ պլանային բարձրացումը միջկառավարական համաձայնագրով նախատեսված մեթոդաբանության խախտում է: Այս մասին հայտարարել է «Տրանսնեֆտ»-ի նախագահի խորհրդական, մամուլի քարտուղար Իգոր Դեմինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Նրա խոսքով՝ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրով նախատեսվում է, որ նավթատար խողովակաշարերով նավթի տարանցման սակագների որոշման համար Բելառուսում կիրառվում է 2010 թվականին հաստատված մեթոդաբանությունը: Այդ մեխանիզմի համաձայն՝  Բելառուսով նավթի տարանցման սակագները նախատեսվող մեթոդաբանության մեջ ինդեքսավորվել են ընդհուպ մինչեւ ընթացիկ տարվա փետրվարը:

«Ներկա պահին ռուսական կողմին, ըստ էության, տեղեկացրել են միակողմանի որոշում ընդունելու մասին, որը խախտում է գործող համաձայնությունները՝ ինչպես միջկառավարական համաձայնագրի դրույթները, այնպես էլ սակագների փոփոխման համաձայնեցված մեթոդաբանությունը (մեխանիզմը)»,- նշել է Դեմինը՝ հավելելով, որ մեթոդաբանությամբ նախատեսված առաջին երկու քայլերը բելառուսական կողմից անտեսվել են:

««Տրանսնեֆտ»-ը Բելառուսի կողմից խախտումների մասին հայտնել է Հակամենաշնորհային դաշնային ծառայությանը»,- հայտնել է Դեմինը:

Հոկտեմբերի 1-ին Բելառուսը հրապարակել է Հակամենաշնորհային կարգավորման եւ առեւտրի նախարարության որոշումը, որի համաձայն՝ Մինսկը բարձրացնում է ռուսական նավթի տարանցման սակագները: Փաստաթղթից հետեւում է, որ հոկտեմբերի 11-ից տարանցման արժեքը Ռուսաստանի համար կբարձրանա միջինը 1,5 անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ