News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ ասպիրանտները ստեղծել են սարք, որը ստուգում է 5G կապի որակը։

Սարքը թույլ է տալիս փորձարկել հաղորդիչում ազդանշանի թվային մշակման զանազան տեսակներ (մոդուլյացիաներ), իսկ փորձարկումների արդյունքներով էլ հասկանալ, թե որ մոդուլյացիան է նախընտրելի գործածել կապի համար։

Նոր գերարագ կապի համար ստանդարտ դեռ չի ընդունվել, բայց այն արդեն հիմա է պետք փորձարկել՝ հենց կողմնորոշվելու համար, թե ինչպիսին պետք է այն լինի։

«Սարքն ինքը 5G ցանցերում չի կիրառվելու, բայց դրա օգնությամբ կարելի է  այդ ցանցում սարքերի համար բնութագրեր կազմել։ Այսինքն դրանց համար սահմանել պահանջներ, թե ինչպես պետք է կոդավորել ու գաղտնազերծել ազդանշանը, հաղորդել ու ընդունել, որպեսզի կապն ավելի արագ ու որակյալ լինի»,- NEWS.am - ի թղթակցին հայտնել է նախագծի մշակող, Հայաստանի պետական ինժեներական համալսարանի ռադիոտեխնիկայի ու կապի համակարգերի ֆակուլտետի ասպիրանտ Լեւոն Գրիգորյանը։

Սարքը հավաքելու բաղադրիչները Գրիգորյանին ու նրա ընկերներին տրամադրել է National Instruments ընկերությունը։ Փորձարկման համար ալգորիթմերը ասպիրանտներն իրենք են ստեղծել։

Սարքն արդեն ներկայացվել է նոր սերնդի ցանցերի թեմայով գիտաժողովի ժամանակ, որը անցել է Սանկտ Պետերբուրգի Բոնչ-Բրուեւիչի անվան հեռահաղորդակցությունների պետական համալսարանում։ Իսկ հոկտեմբերի սկզբին այն ցուցադրվել է Երեւանում DigiTec Expo – 2016 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ։

Նշենք, որ 5G անլար կապի ստանդարտը մշակվում է որպես նեկայումս ամենաարագ կապի՝ LTE (4G)-ի ապագա փոխարինող։ 5G-ի համար միասնական ստանդարտ դեռ չկա, բայց մշակողները կողմնորոշվում են 1 գիգաբիթ/վայրկյանում հզորությամբ։ Նոր սերնդի կապի մոդեմները ապագայում ծրագրվում է ավելի լայնորել կիրառել ոչ միայն համակարգիչերում ու բջջային հեռախոսներում, այլեւ կենցաղային տեխնիկայի, ավտոմեքենաների վրա՝ դրանք հեռավորության վրա կառավարելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ