News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհի առաջնության 2018 ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղը դիտելու էին եկել Ռումինիայի հավաքականի երկրպագուները: Ուլտրասների խումբերը կոչվում էին Uniti Sub Tricolor` Եռագույնի ներքո միավորվածները և Կամարացի: Նրանք Հայաստան էին ժամանել Ռումինիայից՝ ավտոմեքենաներով: Հատուկ այս խաղի համար նրանք պաստառ էին բերել՝ Հայոց Ցեղասպանությանը նվիրված, սակայն ոստիկանության ու մարզադաշտի անվտանգության աշխատակիցները չէին թողել այն ներս մցնել:

Հայոց Ցեղասպանության պաստառի մասին

Ռումինիայի հավաքականի հետ մեկնել ենք արտագնա բազմաթիվ խաղերի:Այստեղ էլ եկել ենք մեր ավտոմեքենաներով: Այսօր մեկնում ենք Ղազախստան, բայց արդեն ինքնաթիռով: Հայաստանից Ղազախստան ճանապարհն այդքան էլ լավը չէ: Մեզ հետ Ռումինիայից բերել էինք պաստառ՝ նվիրված Հայոց Ցեղասպաությանը, որտեղ գրված էր՝ «1,5 միլիոն խաչեր փայլում են երկնքում, ի վերջո ինչ- որ մեկը պետք է ասի` ներեք մեզ: «Ինչ-որ մեկ» բառը գրված էր Թուրքիայի լիալուսինով: Այս  պաստառը պատրաստել են մեր ընկերները քրիստոնյա ուղղափառ ուլտրաս շարժումից, որը կոչվում է Կամարացի: Ռումինացիներից հետո իրենք միշտ աջակցում են քրիստոնյա այն ազգերին, որոնք տուժել են Օսմանյան կայսրության պատճառով: Մենք չենք մոռանում թուրքերի կողմից քրիստոնյաների ցեղասպանությունները:

Բայց մեզ չթողեցին այդ պաստառը ներս մցնել: Մենք փորձել էինք այն թաքցնել մեր հագուստի մեջ, բայց չստացվեց: Խաղի ժամանակ էլ երգում էինք երգեր Ցեղասպանության մասին: Մեզ թվաց, թե հայ երկրպագուները կմիանան ու կաջակցեն: Բայց հետո հասկացանք, որ ոչ բոլորն են այստեղ տիրապետում անգլերենին: Մենք շատ լավ գիտենք հայոց պատմության այդ տխուր էջի մասին: Ռումինիայում շատ հայեր են ապրում: Պաստառը մեր շարժման անդամներից մի քանիսի գաղափարն էր: Մենք այն, միևնույն է, բացեցինք: Արդեն խաղից հետո՝ քաղաքի կենտրոնում:

Խաղի ժամանակ անցկացրած ակցիաների մասին

Հայաստան-Ռումինիա խաղի ժամանակ մենք բազմաթիվ ճայթռուկներ վառեցինք: Դա մեր բողոքի նշանն չէր, այլ մեր սերն ու կիքրը դեպի մեր ֆուտբոլը: Մենք չենք ցանկանում, որ մեր ֆեդերացիային տուգանեն կամ վնասենք, բայց մենք դեմ ենք շատ բաներին, ինչ տեղի է ունենում ռումինական ֆուտբոլում: Մեր ֆուտբոլը ողողված է բազվաթիվ լեգիոներներով: Բայց մենք ցանկանում ենք, որպեսզի զարգանա մանկապատանեկան ֆուտբոլը, շեշտը դրվի տեղացի ֆուտբոլիստների վրա: Մենք շատ ակցիաներ ենք կազմակերպում այդ առթիվ:

FAF-ին աջակցելու մասին

Խաղի ժամանակ տեսանք, որ մեր կողքին նստած երկրպագուների շարժմանը ոստիկանները սկսեցին ճնշել: Չէին թողնում, որ նրանք իրանց դրոշը կախեին: Մենք էլ սկսեցինք աջակցել իրենց: Շատ լավ հասկանում ենք նրանց վիճակը: Ինքներս այդ վիճակում հայտնվում ենք հաճախ: Բայց ուզում ենք մեր աջակցությունը հայտնել նրանց ու այն ամենին, ինչ իրենք անում ենք: Սպասելու ենք նրանց Ռումինիայում: Հայաստանից հեռանում ենք շատ լավ տպավորություններով:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ