News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԲՀԿ ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու հարցը եւ ստախոս է անվանել ադրբեջանցի պատգամավորին:

ԵԽԽՎ լիագումար նիստում Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է  ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կատարված վայրագությունները ռազմական հանցագործություն ճանաչելու հարցը։  Զոհրաբյանը ներկայացրել է այն իրավական հիմքերը, որոնց գործադրմամբ միջազգային հանրությունը  պարտավոր է Ադրբեջանին ճանաչել ռազմական հանցագործ։

Մինչ իր ելույթին անցնելը Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաեւայի ելույթին, հայտարարելով, որ  ադրբեջանցի պատվիրակը ստախոս է եւ ինչ այս բարձր ամբիոնից ներկայացվեց ադրբեջանցի պատգամավորի կողմից, ադրբեջանական հերթական եւ մշտական սուտն ու կեղծիքն է։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում  մասնավորապես նշել է.

«Ցեղասպանությունները, ինչին ականատես եղանք Հյուսիսային Իրաքում, ԴԱԻՇԻ կողմից՝ ընդդեմ էթնիկ եզդիների, ռազմական եւ մարդկության դեմ գործած հանցագործությունները, ցավոք, այսօր էլ շարունակվում են։ Ուստի  Միջազգային Քրեական Դատարանի հետ համագործակցության առավել ճկուն մեխանիզմների մշակումը իրապես կարեւոր խնդիր է։ Այո, համաձայն եմ զեկուցողի հետ, որ մեր Վեհաժողովը պետք է հաստատի իր հանձնառությունը՝ պայքարելու անպատժելիության դեմ և աջակցելու Միջազգային Քրեական Դատարանին։

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան ռազմական ագրեսիայի ընթացքում դաժանաբար խոշտանգվեցին, սպանվեցին, գլխատվեցին եւ անարգվեցին ոչ միայն զինվորներ, այլ նաեւ քաղաքացիական անձիք, երեխաներ, օգտագործվեց միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմական տեխնիկա։ Բանական մարդու գիտակցության մեջ որեւէ կերպ չտեղավորվող խոշտանգումները, դիակների եւ ողջ մարդկանց գլխատումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ են, որոնք ենթադրում են հստակ պատասխանատվություն։ Տեղի ունեցածը աներկբա ռազմական հանցագործություն է, որը ընդդատյա է Միջազգային Քրեական Դատարանի։

Հասկանալի է, որ թե՜ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը եւ թե՜ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, անելու են հնարավորը՝ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար։ ԼՂՀ դատախազության կողմից ապրիլի առաջին օրերին արդեն  հարուցվել է քրեական գործ, որով հաստատվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 1994-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի և Հայաստանի  կողմից ստորագրված հրադադարի  համաձայնագիրը։  Ապրիլյան պատերազմի առաջին օրերին  ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ Ադրբեջանը ագրեսիա  է իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի  զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի  խախտմամբ, հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը,  դպրոցներ, շինություններ, ինչն առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների:

 Իհարկե,  Ադրբեջանը դեռեւս չի վավերացրել Հռոմի ստատուտը, սակայն նույն ստատուսը նախատեսում է, որ այդ դատարանին կարող է դիմել նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Իսկ Միջազգային Քրեական Դատարանի  դատախազը իրավասու է իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ:

Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ եւ   ձեզանից շատերը տեղյակ են ադրբեջանցի հրոսակների վայրագություններին։ Ուրեմն՝ մի լռեք։ Մի լռեք նաեւ դուք, հարգելի զեկուցող, որ հայտարարում եք, թե պետք է անողոք պայքար մղել անպատժելիության եւ ռազմական հանցագործությունների դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ