News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը միացել է ԱՊՀ-ի ավտոարդյունաբերության զարգացման համաձայնագրին: Որոշումը հավանության է արժանացել հոկտեմբերի 20-ի Կառավարության նիստում:

Ըստ համաձայնագրի՝ ԱՊՀ երկրները կհամագործակցեն ավտոհոսքագծերի եւ արտադրության այլ միջոցների (ինչպես մեքենաների, այնպես էլ պահեստամասերի) արդիականացման ոլորտում, նաեւ կզարգացնեն մատակարարողների եւ արտադրողների միջեւ կոոպերատիվ կապերը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվել է, թե Հայաստանն այդ համաձայնագրի կարիքն ինչո՞ւ ունի, երբ հանրապետությունում ավտոմոբիլային արդյունաբերություն չկա: «Գուցե մեր «ԵրԱԶ» գործարանն աշխատելո՞ւ է»,- հարցրել է նա ժպտալով (գործարանը պաշտոնապես փակվել է 2002 թվականից, իսկ ոչ պաշտոնապես՝ ավելի վաղ - խմբ.):

«Ավտոգործարանի մասով չգիտեմ, սակայն արդեն ունենք ավտոպահեստամասեր արտադրողներ, այդ պատճառով համաձայնագիրն ավելորդ չի լինի»,- պատասխանել է Կարայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ