News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Սահմանադրական դատարանը որոշել է չեղարկել Կատալոնիայի խորհրդարանի հաստատած օրենքը, որը արգելում է ինքնավար շրջանի տարածքում ցլամարտի անցկացումը, հայտնում է El Mundo թերթը։

Թերթի տեղեկություններով, ՍԴ-ն համարում է, որ Կատալոնիայի իշխանությունները կարող են կանոնակարգել ներկայացումների տվյալ տեսակը, սակայն իրավասու չեն ամոբղջովին արգելել դրանց անցկացումը։ Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչները մինչ այդ հայտնել էին, որ իրենք կփորձեն այնպես անել, որ «դատավճիռը ոչ մի գործնական ազդեցություն չունենա»։

2010-ի հուլիսի 28-ին Կատալոնիանի խորհրդարանը հաստատել էր 2012-ից սկսած ցլամարտերի անցկացման արգելքը։

2013-ին Իսպանիայի Սենատը հաստատել է օրենք, որը ցլամարտը երկրի մշակութային արժեք է ճանաչում։ Այս որոշումը նպատակ ուներ պաշտպանել ցլամարտը դրա հակառակորդներից, որոնք պահանջում են արգելել ցլամարտը, համարելով որ այն հակասում է էթիկային ու բարոյականությանը։ Օրենքի համար հիմք էր դարձել ցլամարտի կողմնակիցների 580 հազար ստորագրությունները, որոնցով նրանք իրենց աջակցությունն են հայտնել այդ «ազգային տոնակատարությանը», որը դարձել է թագավորության այցեքարտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ