News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

InecoՕne-ը էականորեն տարբերվում է շուկայում առկա առաջարկներից եւ արմատական փոփոխություններ կանի բանկային սպասարկման ոլորտում», այդ մասին նշեց Ինեկոբանկի Բրենդի զարգացման ծառայության ղեկավար Լեւոն Ռուբինյանը՝ ներկայացնելով InecoOne անձնական ֆինանսների կառավարման համակարգը:

«Ժամանակը թելադրում է աճող անկանխիկ գործարքների սպասարկում: Ինտերնետ միջավայրում պետք է հասանելի լինեն կոմունալ վճարումները, փոխանցումները, արտարժույթի փոխանակումը, վարկավորումը եւ վարկերի վճարումները, ինչպես նաեւ՝ խնայողություններ կատարելու համար գործիքները:

Այս ծառայությունները Հայաստանում արդեն գործում են, սակայն ամբողջը մի տեղից ստանալ եւ կառավարելը դեռ խնդիր է,  արդյունքում ստիպված ենք բազում տարբեր ծառայություններից օգտվել ու դրա համար մի քանի տեղ վճարել: InecoOne-ը լուծել է այդ խնդիրը՝ համախմբելով բոլոր գործիքները մեկ վայրում:

Կարծում ենք՝ բանկերը հետ են մնացել առցանց վճարային համակարգերից: Այսինքն՝ բանկերը հաճախորդին չեն տալիս առցանց գործարքների այնպիսի հարմարություն, ինչպիսին՝ վճարման համակարգերը: Մենք ոչ միայն լրացնում ենք այդ բացը, այլեւ՝ պարզեցնում օգտագործումն ու վճարումը:

InecoOne համակարգի մի մասն են InecoOnline ծրագիրն ու InecoMobile հավելվածը իրենց նախադեպը չունեցող ֆունկցիոնալությամբ, որոնցից կարելի է նշել «ԻնեկոԸնկեր» ծառայությունը: Այս ծառայության շնորհիվ բանկի հաճախորդները կարող են իրար առցանց գումար փոխանցել՝ առանց որեւէ ձեւաթուղթ լրացնելու: Պետք է ընդամենը ընտրել ընկերոջ հեռախոսահամարը կամ էլ. փոստը եւ նշել գումարի չափը:

Նույն հեշտությամբ կարելի է հաշվին  գումար մուտքագրել Հայաստանում գործող վճարային տերմինալների, ինչպես նաեւ InecoExpress տերմինալների միջոցով:Գումարը փոխանցվում է մի քանի րոպեում: Պետք չէ սպասել մի քանի ժամ, կամ առավել եւս՝ շաբաթից երկուշաբթի», - նշեց Ռուբինյանը:

«Սակայն մենք ուզում ենք հաճախորդին մոտ լինել ոչ միայն օնլայն տիրույթում, այլ նաեւ քաղաքի փողոցներում: Ուստի InecoOne համակարգի շրջանակներում տրամադրվող քարտով կարելի է գումար կանխիկացնել ArCa ցանցի բոլոր 900+ բանկոմատներից՝ առանց միջնորդավճարի», -հավելեց բանկի ներկայացուցիչը:

InecoOne համակարգում ծառայությունների ամբողջ փաթեթը հասանելի է ընդամենը  500 դրամ ամսական վճարով: 

«500 դրամ վճարի մասին ես նշեցի ոչ միայն որովհետեւ այն բարձր չէ, այլ որովհետեւ մեկ պարզ վճար է: Շատ անգամ հաճախորդի մոտ դժգոհություն է առաջացնում ոչ թե ավել հարյուր դրամը, այլ այդ հարյուր դրամը ամեն քայլափոխի վճարելը», - ընդգծեց Ռուբինյանը:

«Բանկի հաճախորդ դառնալու պրոցեսը հեշտացրել ենք. InecoOne-ին կարելի է գրանցվել առցանց: Անվճար փորձելու հնարավորություն ենք տվել եւ համակարգի մի մասը որոշել ենք առաջարկել ամբողջովին առցանց: Այդ դեպքում հնարավոր կլինի Ինեկոբանկի ներսում՝ բանկի հաճախորդների միջեւ փոխանցումներ կատարել, վարկերի վճարումներ անել, իսկ բանկից դուրս վճարել կոմունալ վճարումներ, հարկեր  եւ այլ  պետական վճարներ», - եզրափակեց Ռուբինյանը:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»
Բավական  է միայն վաճառակետում  հայտնել ապառիկ տարբերակով գնում կատարելու  ցանկության մասին, և հետագա ողջ գործընթացը կիրականացվի մի քանի պարզ քայլով...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». «Հետք»
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ...
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը (ֆոտո)
Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ և վճարային քարտեր...
Երազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը
Ամիօ բանկը նույնպես մասնակցելու է միջոցառմանը, որտեղ ներկայանալու է ավտովարկավորման բացառիկ առաջարկով...
Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու (ֆոտո)
Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը
«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ