News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը նախօրեին երեկոյան մասնակցել է պատարագի:

Պատարագը մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդարանում: Սուրբ պատարագին մասնակցել է նաեւ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նշենք, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը պետական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 22-ին: Այցի շրջանակներում նախատեսված են Նորին Վսեմություն արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, աշխատանքային ճաշ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչպես նաեւ այցելություններ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Մայր Տաճար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարան եւ թանգարան, Խոր Վիրապի վանք, Սուրբ Գրիգոր Նարեկացի կաթողիկե եկեղեցի, մայրաքաղաքի հատուկ կարիքներով երեխաների թիվ 2 դպրոց, Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպանություն:

Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հանդես կգան հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ