News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Այս պահին ընթանում է Հայաստան-ԵՄ բանակցությունների հերթական փուլը, որի շրջանակներում քննարկման օրակարգում են Հայաստան-ԵՄ համաձայնագրի առեւտրին եւ ներդրումներին վերաբերող գլուխների տեքստերը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ ներկայացնելով Հայաստանում այսօր մեկնարկած «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումների շարքը:

Նրա խոսքով, այդ տեքստերի զգալի մասով հնարավոր կլինի համաձայնության հասնել. «Ունենք տասից ավել ոլորտներ, որոնց վերաբերում է փաստաթուղթը, որոնք նույնպես բանակցվում են: Սա բանակցային չորրորդ փուլն է։ Բանակցությունների ընթացքը դրական ու կառուցողական եմ գնահատում: Բազմաթիվ հարցերում մենք եկել ենք ընդhանուր համաձայնության, բայց դեռևս կան հարցեր, որոնք նեղ մասնագիտական են ու դեռ քննարկվում են»:

Նրա խոսքով, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընդգրկուն գործընթաց կա. «Մեկ տարի առաջ հաստատեցինք ՓՄՁ ռազմավարությունը, որն առաջիկա տարիներին լինելու է հիմնական փաստաթուղթը այդ ոլորտի զարգացման գործում։ Այն հիմնված է ԵՄ-ում փոքր բիզնեսի զարգացման ակտի վրա։ Հայաստանն ունեցել է ամենամեծ առաջընթացը «Արեւելյան գործընկերության» 6 երկրների շարքում»:

Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում մեծ տեղ ունի նաեւ բյուջետային աջակցությունը, մասնավորապես, բազմաոլորտ համագործակցության շրջանակում Եվրամիությունը Հայաստանին է տրամադրել 45 մլն եվրո, 29 մլն եվրո, 25 մլն եվրո եւ 12 մլն եվրո բյուջեով աջակցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ-ում
Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ անձնակազմը՝ 27 անդամով...
Արայիկ Հարությունյանի և Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ քայլերը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ…
Եվրամիության նկատմամբ Թուրքիայի անկեղծ մոտեցումը փոխադարձ չէ. Էրդողան
Եվրամիության որոշ երկրներ ընդունակ չեն տեսնելու Թուրքիայի հետ համագործակցության մեծ ներուժը և ԵՄ զարգացման գործում Անկարայի ներդրումը...
Օրբանը վրդովվել է փախստականների պատճառով ԵՄ 200 մլն եվրո տուգանքից
Օրբանն անընդունելի է անվանել Եվրամիության դատարանի որոշումը...
Ամենաշատ