News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանում թանկարժեք անշարժ գույքի համար հարկերը պետք է արդարացված լինեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողներին ասել է Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի (AmCham) նախագահ Տիգրան Ջրբաշյանը:

Պալատը նախկինում հարցումով դիմել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե: Պարզվել է, որ Երեւանում 150 մլն դրամից բարձր կադաստրային արժեքով ընդամենը 5 բնակելի շենքեր կամ բնակարաններ կան: «Համոզվելու համար, թե այդ թիվն իրականությունից որքան հեռու է, բավական է անցնել Հյուսիսային պողոտայով՝ պրեմիում դասի իր նորակառույցներով»,- նշել է Ջրբաշյանը:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է թանկարժեք անշարժ գույքի վրա ոչ միայն համարժեք հարկ սահմանել, այլեւ աճողական հարկ կիրառել արտադրական եւ գյուղատնտեսական այն օբյեկտների համար, որոնք պարապուրդի են մատնված: «Կարելի առարկել՝ ասելով, թե իմ հողն է, ինչ ցանկանում՝ այն էլ անում եմ: Սակայն եթե ակտիվները չեն գործում, եւ պետությունը հարկեր չի ստանում, ապա դա արդեն մասնավոր անձի խնդիրը չէ, այլ հանրության: Հետեւաբար՝ այս դեպքերում աճողական հարկի կիրառումը միանգամայն արդարացված է»,- նշել է Ջրբաշյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Ամենաշատ