News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Երկրորդական ֆինանսական գործիքներով համաշխարհային ստանդարտների ընդունումը Հայաստանին կօգնի արտարժույթով էժան իրացվելիություն ներգրավել։ Այս մասին հոկտեմբերի 24-ին խորհրդարանում ասել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նրա խոսքով՝ օրինագծերի ընդունմամբ Հայաստանի բանկերը կարող են միջազգային արժեթղթերի ֆյուչերսներ եւ օպցիոններ գնել հարաբերականորեն ցածր տոկոսադրույքով։ Էժան միջոցներ ստանալով՝ բանկերն իրենց հերթին կարող են ավելի էժան վարկավորել բիզնեսը, այդ թվում՝ արտահանողներինը։ «Մեր բանկերն ունեն հայկական դրամով իրացվելիություն, իսկ ահա հասանելի արժութային իրացվելիությունը չի բավականացնում։ Ստեղծելով պայմաններ երկրորդային գործիքներով միջազգայնորեն ճանաչված գործարքների համար՝ մենք կլուծենք այդ հարցը»,– ասել է Երիցյանը։

Օրինագծերի փոփոխությունների նպատակը Հայաստանում ստանդարտ ICDM կիրառումն է, որը թույլ կտա միջազգայնորեն ընդունելի պայմանագրեր կնքել երկրորդային ֆինանսական գործիքներով (ռեպո, ֆյուչերսներ, սվոփեր եւ այլն) Բարեփոխումներն իրականացվում են ՎԶԵԲ–ի հետ համագործակցությամբ Սվոփերի ու ածանցյալների միջազգային ասոցիացիայի (ISDA) մոդելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշնանը Հայաստանը կհյուրընկալի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը
Միջոցառումը երկրորդ անգամ է անցկացվելու ամերիկյան աշխարհամասի սահմաններից դուրս: Նախկինում ծրագիրը համատեղ հայտով հյուրընկալել են...
2024-ի հունվար-մայիսին ՀՀ տնտեսությունները ձեռք են բերել շուրջ 42.5 մլրդ դրամի նորագույն մեքենասարքավորումներ. Պապոյան
Մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված կարևորագույն ծրագրերից է Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը...
Հայաստանի տնտեսությունը և մարդիկ իրենց կենցաղով ավելի եվրոպացի են, քան եվրոպական մի շարք երկրներում․ Պապոյան
Մենք չունենք ծովային սահման, Եվրոպայի մեջ չենք, այլ գտնվում ենք Եվրոպայի...
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 3 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 14-ին, կազմել է...
Պետական աջակցության միջոցով կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը
Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը...
Էկոնոմիկայի փոխնախարարը Նորվեգիայի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Քննարկվել են ՀՀ-ի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ