News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Շոտլանդացի քանդակագործ Ռոբերտ Կոյան ու բրիտանական հրուշակեղենի ֆիրման ձայնագրել են մանրակրկիտ տեսաուղեցույց, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դդումից պատրաստել Թրամփի գլուխը ՝ Բոլոր սրբերի օրվա կապակցությամբ, հայտնում է The Scotsman–ը։

Այդ տեսաուղեցույցը կօգնի շատ անգլիացիների, որոնք ուզում են հետեւել ամերիկացիների օրինակին, համարում են տեսահոլովակի հեղինակները։ ԱՄՆ-ում հանրապետական թեկնածուի կերպարը ամենապոպուլյարն է Հելոուինի նախօրեին։ Շատերը Թրամփ- դդումով (Trumpkin, Trump եւ pumpkin բառերից) զարդարելու են իրենց տներն ու պարտեզները։

Թրամփի դեմքով դիմակներն ու կոստյումները նույնպես մեծ պահանջարկ ունեն։ Daily Mail-ի փոխանցմամբ 30 տարի շարունակ Հելոուինի նախօրեին վաճառքի ցուցանիշները ճշգրիտ արտացոլել են նախընտրական տրամադրությունները։ Թեկնածուն, որի դիմակները ամենաշատ պահաջարկն էին վայելում, պարտադիր հաղթում էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ