News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի դատարանը ցանցահենին 18 ամսվա ազատազրկման է դատապարտել հանրահայտ մարդկանց հաշիվները կոտրելու ու այնտեղից մերկ աստղերի լուսանկարներն ու տեսագրությունները գողանալու համար։ 36-ամյա Ռայան Քոլինզը մեղավոր է ճանաչվել այս տարվա մայիսին, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Քննությունն ապացույցներ չի գտել, որ Քոլինզը որեւէ կերպ տարածել է գողացված նյութերը, դրա համար էլ նրան մեղադրել են միայն 600 օգտատերերի անձնական տվյալների կողոպուտի մեջ։

Գաղտնաբառերը ստանալու համար Քոլինզն իր զոհերին՝ այդ թվում Ջենիֆեր Լոուրենսին, Քեյթ Ափթոնին, Սքարլեթ Յոհանսոնին ու Քիրսթեն Դանսթին էլեկտրոնային նամակներ է ուղարկել՝ Google-ի կամ Apple-ի աջակցության ծառայությունների անունից։

Մերկ դերասանուհիների ու երգչուհիների լուսանկարները հայտնվել են համացանցում։

Քոլինզը լուսանկարները գողացել է 2012-2014 թթ․ ժամանակահատվածում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Լոս Անջելեսում, սակայն դատավճիռը կայացվել է Փենսիլվանիայում, որտեղ նա ապրում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ