News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Նոր կենտրոնը կփոխարինի գործող երկու բուժհաստատություններին: Այստեղ 30 մահճակալ պակաս կլինի (190), բայց բուժկենտրոնը հագեցած կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով, անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով:

Ըստ Ալթունյանի՝ այստեղ նոր բժիշկներ կհրավիրվեն, այդ թվում՝ նեղ մասնագիտացմամբ, իսկ գործող բժիշկները կվերապատրաստվեն:

Նրանք կկարողանան բուժօգնություն ցուցաբերել նոր սարքավորումներով. ուլտրաձայնային հետազոտության, ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիայի սարքեր:

Շինարարությունը շուրջ 70%-ով ավարտվել է: Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքները պետք է պատրաստ լինեն մինչեւ 2017 թվականի առաջին եռամսյակը:

«Կարծում եմ՝ քաղաքի, ինչպես նաեւ մարզի բնակիչները կնախընտրեն բուժվել այստեղ, այլ ոչ թե ինչ-որ տեղ հեռու բնակավայրում»,- ամփոփել է Ալթունյանը:

Բուժկենտրոնի կառուցման համար ընդհանուր առմամբ 6.6 մլրդ դրամ (շուրջ 14 մլն դոլար - խմբ.) է ներդրվելու: Հաստատության հիմնական մասնաշենքի շինարարության եւ սարքավորումների գումարն ապահովվելու է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, իսկ ծննդատունը կառուցելու է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ