Թուրքիայի ժանդարմերիայի եւս 1218 աշխատակից է ազատվել աշխատանքից՝ կապված հեղաշրջման փորձի հետ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով թուրքական ՆԳՆ հաղորդագրությունը:
Աշխատանքից ազատվածների թվում են միջին օղակի 419 սպաներ, 604 կրտսեր սպաներ, 158 սերժանտներ, 28 շարքային եւ 9 քաղաքացիական աշխատակիցներ:
Հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով շուրջ 32 հազար մարդ է ձերբակալվել, իսկ աշխատանքից ազատվել է ավելի քան 70 հազար պետական ծառայող: