Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի գործով առաջին դատական լսումները կկայանան 2017-ի սկզբին, հայտարարել է Անկարայի դատախազ Հարուն Քոդալաքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անկարայի դատախազությունը վարում է հեղաշրջման փորձի հետ կապ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների գործերը ամբողջ Թուրքիայում: Ավելի քան 3000 դատավորի եւ դատախազի նկատմամբ քննություն է ընթանում: Հույս ունենք, որ դատական լսումների առաջին փուլը կընթանա եկող տարվա սկզբին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում զինվորականները պետական հեղաշրջման փորձ էին կատարել, որը տապալվել էր: Դրա հետեւանքով զոհվել էր 240 քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել էր:
Դրանից հետո կալանավովել է մոտ 32 հազար մարդ, աշխատանքից ազատվել ավելի քան 70 հազար պետական ծառայող: