News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական «CAESAR» ինքնագնաց հրետանային կայանները հայկական բանակում շուտով չեն հայտնվի։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է  ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։

Հիշեցնենք, որ Երեւանն ու Փարիզը պայմանագիր են կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարման վերաբերյալ։

Փորձագետը պարզաբանել է, որ խնդիրն այն է, որ հիմա դրանք առաջին հերթին ուղարկվում են Ուկրաինա, որտեղ 155 մմ տրամաչափով զինամթերքի սուր պակաս կա։

«CAESAR-ները, ըստ ամենայնի, կհայտնվեն հայկական բանակում, բայց մի քանի տարի հետո։ Սկզբում դրանք շատ չեն լինի: Ռազմական տեսանկյունից սա ճիշտ որոշում է, բայց շուտով այն չի իրականացվի։

Միևնույն ժամանակ, Արևմուտքում մեծ թափով ընթանում է ռազմարդյունաբերական համալիրի տեղակայումը, ստեղծվում է 155 մմ արկերի զանգվածային արտադրություն, ուստի շուտով դրանց պակաս չի լինի և հնարավոր կլինի ձեռք բերել զեղչով»,- ընդգծել է Ֆելգենգաուերը։

Ըստ նրա, Երևանի նման մտադրությունը լրացուցիչ դժգոհություն կառաջացնի Ռուսաստանում, քանի որ Մոսկվան կհամարի, որ Հայաստանն իրենից երես է թեքում և շրջվում դեպի Արևմուտք։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ