ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է Հանրապետական կուսակցության հովանավորների և անդամների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեջ և կոչ է արել նման դեպքերի մասին անհապաղ հայտնել արդարադատության նախարարությանը։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Truth Social սոցիալական ցանցում։
«Սպառնալիքները, որոնք Դեմոկրատական կուսակցությունը հնչեցնում է Հանրապետական կուսակցության՝ ոչ մի բանում մեղք չունեցող հովանավորների և անդամների հասցեին, միանգամայն աննախադեպ են և բացարձակապես անօրինական։ Դրանց մասին անհապաղ հայտնե՛ք արդարադատության նախարարությանը», — գրել է Թրամփը։
Նա նաև ամերիկացիներին առաջարկել է ենթադրյալ սպառնալիքների մասին տեղեկություններն ուղարկել անմիջապես իրեն՝ որպես ԱՄՆ նախագահի, և հայտարարել է, որ մեղավորները պետք է հայտնվեն բանտում։
«Այդ սրիկաները պետք է բանտ նստեն իրենց արածի համար», — ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։
Թրամփը Սենատին, արդարադատության նախարարությանը և Ներկայացուցիչների պալատին կոչ է արել միջոցներ ձեռնարկել։ Նրա խոսքով՝ Սենատը չպետք է թույլ տա, որ իր վրա ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտություններին և ավելի լուրջ հետևանքների։




























