Սոցցանցերում հայտնվել են Կրակովում սարսափելի հրաձգության և կրակողի ձերբակալության տեսագրությունները։

Մասնավորապես, տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար փախչում, երբ կրակողն անկանոն կրակ է բացում։

Հետին պլանում երևում են գետնին պառկած մարդիկ։

Ավելի ուշ հայտնվել են կրակողի ձերբակալության տեսագրությունները։ Ձերբակալության ընթացքում վիրավորվել են նաև ոստիկաններ։

Հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Կրակովի Գլխավոր շուկայի հրապարակում։ Լեհական լրատվամիջոցների տվյալներով, տղամարդն ավտոմեքենայով մտել է հրապարակ և կրակ բացել պատահական անցորդների ուղղությամբ։ Զոհվել է վեց մարդ, ևս 15-ը վիրավորվել են։

Ոստիկանները վիրավորել և ձերբակալել են կասկածյալին, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատել են։

Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին հայտարարել է, որ կասկածյալը Լեհաստանի քաղաքացի է՝ «ծայրահեղ աջ հայացքներով»։

Ավելի ուշ կրակողի տանը հայտնաբերվել է երեք մարդու դի՝ ենթադրաբար նրա հարազատների։