News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդուման 382 կողմ ձայներով հավանություն է տվել Ժիրինովսկու գլխավորած խմբակցության հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը: Եղիազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի մեքենայություններ կատարելու մեջ:

Հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի դատախազության քննչական կոմիտեն նման խնդրանքով դիմել էր Պետդումային եւ այսօր այն բավարարվել է: Նշենք, որ Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելուն դեմ է քվեարկել 40 պատգամավոր, եւս երկուսը` ձեռնպահ են քվեարկել:
Մեղադրանքների էությունը Պետդումայում ներկայացրել է խորհրդարանի էթիկայի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Գուրովը: Նրա խոսքով, Աշոտ Եղիազարյանը, խաբեությամբ գործարար Միխայիլ Անանեւից ստացել է  550 մլն ռուբլի, ինչպես նաեւ 1,5 մլն ռուբլի արժողությամբ ընկերություններից մեկի բաժնետոմսերը: Սակայն, ըստ պատգամավորի, խոսքը դեռ չի գնում Եղիազարյանին կալանելու կամ պատգամավորական մանդատից զրկելու մասին: Եթե նրան հասցեագրված մեղադրանքներն ապացուցվեն, պատգամավորները պետք է եւս մեկ անգամ հավաքվեն ու եւս մեկ որոշում կայացնեն, օրինակ այն մասին, որպեսզի Եղիազարյանին պարտադրաբան տանեն հարցաքննության կամ կալանեն:

Փաստաթղթում ասվում է, որ հետաքննությունը հայազգի պատգամավորի գործողություններում մեքենայության հանցակազմ է տեսնում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ առանձնապես խոշոր չափերի: Դա ենթադրում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ներկա պահին Աշոտ Եղիազարյանը Ռուսաստանում չէ: «Իմ բացակայությունը կապված է նրա հետ, որ իմ եւ իմ երեխաների ու հարազատների կյանքին վտանգ է սպառնում»,- ասված է Եղիազարյանի տարածած հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ