News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարը ոչ մի քայլ չի անում Վահան Շիրխանյանին ներկայիս վիճակից հանելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Եթե հենց հիմա աղմուկ չբարձրացնենք, եթե այդ խնդրի նկատմամբ հիմա ուշադրություն չհրավիրենք, մի քանի ամիս հետո Շիրխանյանը կարող է արդեն մահացած լինել, եւ այս ամենն անիմաստ կդառնա: Նա ուղղակի չի կարող ապրել մինչեւ իր դատի օրը»,- նշեց Ալումյանը: Նրա խոսքով՝ իրենք ոչ միայն Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին են դիմել, այլեւ զուգահեռ՝ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հաստատության պետին եւ արդարադատության նախարարին: «Սակայն միայն ՄԻՊ-ից ենք պատասխան ստացել: Պատկերացնում եք՝ մենք Արդարադատության նախարարություն եւ քրեակատարողական հաստատություն ունենք, որոնք իրենց իրավունք են վերապահում ընդհանրապես չպատասխանելու. չմերժել կամ վերահասցեագրել, այլ ուղղակի չպատասխանել: Այսպիսի անփույթ աշխատաոճ ես ոչ մի այլ նախարարությունում կամ կազմակերպությունում չեմ տեսել»,- ընդգծեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հայտնեց, որ իրենք նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել: «Ես վստահ եմ, որ այս գործն այնպիսի ընթացք կունենա, որ մենք հարկադրված չենք լինի պատշաճ վերաբերմունք աղաչել, իսկ Եվրադատարանը այլ լծակներով եւ այլ տոնով կառավարությանը կստիպի անել այն, ինչը պարտավոր է անել: Եվ թող վարչապետը հերթական անգամ չզարմանա, թե ինչու է Հայաստանն այդքան միջոցներ վատնում ըստ ՄԻԵԴ որոշումների: Քանի որ, պարոն վարչապետ, Ձեր արդարադատության նախարարը ոչ մի քայլ չի անում թեկուզ ներկայիս վիճակից ելք գտնելու եւ Վահան Շիրխանյանին այդ վիճակից հանելու համար»,- ամփոփեց Հայկ Ալումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ