News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի ու պատիժների կանխման եվրոպական հանձնաժողովը Հայաստան կատարած 4-րդ այցելության արդյունքում զեկույց է հրապարակել։

Փաստաթղթում ասվում է, որ իրենք հնարավորություն են ունեցել գնահատել իշխանությունների ձեռնարկած միջոցները, որոնք իրականացվել են նախորդ այցելություններից հետո Հանձնաժողովի տված հանձնարարականներից հետո։

Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն է հատկացվել ոստիկանությունում կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքը կանխարգելող նախազգուշական միջոցներին, ինչպես նաեւ կալանավայրերում նրանց պահելու պայմաններին։ Պատվիրակությունը այցելել է նաեւ հոգեբուժական հաստատություններ հարկադիր հիմունքներով հոսպիտալացված հիվանդների բուժման ընթացքն ու իրավական երաշխիքներն ուսումնասիրելու նպատակով։

Հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ուժեղացնել ՀՔԾ անձնակազմը՝ դրանով իսկ վերացնելով տեղերում ոստիկանության աշխատակիցների գտնվելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ապահովել այն, որ դաժան վերաբերմունքի մասին ֆորմալ բողոքները Ոստիկանությունից անհապաղ ուղարկվեն Քննչական ծառայություն։

Պատվիրակությունն առաջին անգամ այցելել է Արմավիրի եւ Վանաձորի բանտերը, ինչպես նաեւ ստուգումներ է իրականացրել Նուբարաշեն, Երեւան–Կենտրոն բանտերում եւ Դատապարտյալների հիվանդանոցում։

Զեկույցում ասվում է, որ բանտերի ծանրաբեռնվածությունը պետական մասշտաբով խնդիր չէ, սակայն որոշ հաստատություններ դեռեւս ծանրաբեռնված են, օրինակ՝ Նուբարաշենը։ Այս կապակցությամբ Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել տարբեր օրենսդրական եւ կազմակերպչական միջոցները այդ խնդրի դեմ պայքարի համար եւ հետեւողականորեն խորհուրդ է տվել իշխանություններին միջոցեր ձեռնարկել։

Զեկույցում նշվում է, որ կաշառակերությունը դեռեւս խնդիր է Հայաստանի պատժիչ համակարգում, եւ Հանձնաժողովը իշխանություններին կոչ է արել ակտիվացնել ջանքերը այդ երեւույթի դեմ պայքարում։

Հայաստանի ղեկավարությունը, ի պատասխան այդ զեկույցի, պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հանձնաժողովի հետ թե՛ պատվիրակությունների այցերը թեթեւացնելու առումով, թե՛ հանձնարարականներին ի պատասխան ընդունած միջոցների պլանում։

ՀՀ իշխանությունները հայտնել են, որ գնահատում են Հանձնաժողովի  հետ կառուցողական երկխոսությունը եւ ուշադրություն կդարձնեն հանձնարարականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ