News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Անտիկոնտրաֆակտ-2016» համաժողովը կարեւոր եւ անհրաժեշտ հարթակ է ԵՏՄ երկրներում բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների սահմանման եւ իշխանության, գործարար միջավայրի, ակադեմիական շրջանակների միջեւ երկխոսության համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆորումն անցկացվում է ՀՀ կառավարության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հովանու ներքո եւ նվիրված է ԵԱՏՄ անդամ երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Վարչապետը ողջունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» համաժողովի անցկացումը՝ ընդգծելով, որ այն կարեւոր եւ անհրաժեշտ հարթակ է ԵՏՄ անդամ պետություններում բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների սահմանման եւ իշխանության, գործարար միջավայրի, ակադեմիական շրջանակների միջեւ երկխոսության համար:

ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային ֆորումի անցկացմանն աջակցելու համար եւ ներկայացրել աշխատանքների ընթացքը: Նա նշել է, որ ֆորումն արդյունավետ նախաձեռնություն է՝ արդյունաբերական արտադրանքի ապօրինի (այդ թվում՝ կոնտրաֆակտ եւ կեղծված) շրջանառությունից քաղաքակիրթ շուկաների եւ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրները քննարկելու համար, եւ այս տարի համաժողովին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների, մեծ թվով ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են մրցունակ ու որակյալ արտադրության կազմակերպմամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային ամուր հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, եւ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հարթակներն ու հնարավորությունները՝ այն լիարժեք իրացնելու համար:

Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման, հանքարդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Երկուստեք կարեւորվել են գործարար միջավայրի աշխուժացմանը եւ ազատ տնտեսական գոտիների շրջանակում գործակցությանն ուղղված քայլերը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է բիզնեսին խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվող ներդրումային հիմնադրամների ստեղծմանը եւ գործունեությանը վերաբերող մանրամասներ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին՝ ակտիվ աշխատել ՌԴ գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի եւ ծրագրերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ