News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում չեն բացառում, որ հնարավոր է դեկտեմբերի 3-ին նախատեսված ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադառնալու կոչ արվի: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամաբոր Միքայել Մելքումյանը  «Ազատություն» ռադիոկայանի azatutyun.am հետ զրույցում այսօր՝ նոյեմբերի 23-ին, ասել էր, որ  որեւէ բան չի բացառում եւ ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը կարող է դիմել Գագիկ Ծառուկյանին: «Որեւէ բան բացառված չէ: Դա քաղաքական խորհրդի գործն է: Ես չեմ բացառում, որ նաեւ այդ հարցը կարծարծվի․․․ Այո, մենք բոլորս համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ միասին «Բարգավաճը» շատ ավելի հզոր կլինի, շատ ավելի կենսունակ կլինի: Ինքը մեր հիմնադիրն է, եւ էս երկրում, մեր պետության մեջ մեծ ավանդ ունեցող անձնավորություն է, որը շարունակում է տարբեր տիպի ծրագրեր իրականացնել, միջոցառումներ իրականացնել»,- նշել էր Մելքումյանը:

NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը նշեց, որ ինքը եւս ոչինչ չի կարող բացառել:

«Դեկտեմբերի 3-ին նախատեսված է ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որին կմասնակցեն նաեւ ԲՀԿ տարածքային կառույցների ակտիվները: ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը լինելու է փակ, իսկ նիստի ընթացքում  քննարկվելու են առաջիկա ընտրությունների կազմակերպչական հարցերը եւ հստակեցվելու է մարզային այցելությունների ժամանակացույցը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ