News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս կամ այն կուսակցությանը նոր մարդկանց անդամագրվումը տվյալ կուսակցության ներքին գործն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրապետըական կուսակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով շատ կարճ ժամանակահատվածում ՀՀԿ-ին միանգամից 7 հազար մարդու անդամագրման հարցին: 

Նրա խոսքով՝ տեղին չէ քննարկել այն, ինչը տեղի է ունենում այս կամ այն կուսակցության ներսում. դա կուսակցության անդամների եւ նրա հետ կապված անձանց խնդիրն է: «Կուսակցության կշիռը ոչ թե նրա անդամների քանակով է որոշվում, այլ ընտրություններում նրա ստացած ձայների քանակով: Կարելի է զանազան օրինակներ բերել, թե ինչպես են փոքրաթիվ կուսակցությունները մեծ հաջողությունների հասնում»,- նշեց Լեւոն Մարտիրոսյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, համաձայն է այն կարծիքին, որ կուսակցության շարքերում նոր անդամների ընդունումը տվյալ կուսակցության ներքին գործն է: «Բայց դրա հետ մեկտեղ, Հանրապետական կուսակցության 7 հազար մարդու անդամագրվելու տեղեկությունը ինքը կուսակցությունն է ներկայացրել: Ինչո՞ւ եք դուք դա հատուկ ընդգծում եւ թեման Հայաստանի քաղաքական օրակարգի հարց դարձնում: Եթե ինքներդ եք այդ մասին ասել, նշանակում է՝ փորձել եք այն օրակարգ մտցնել»,- ընդգծեց Թեւան Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ