News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի «Մոր եւ մանկան» առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոնում 2015թ. ամռանը վիրահատությունից հետո մահացած Կարինե Աղաբեկյանի գործով նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Խաչիկյանը:

«Մենք դժգոհ ենք հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից, քանի որ հստակ ոչինչ գրված չէր: Մենք բարձրացրել էինք եւ անեսթեզիոլոգ Սերգեյ Բարսեղյանի, եւ վիրահատող բժիշկ Արմեն Գասպարյանի հարցը, սակայն փորձագետներն անեսթեզիոլոգի մասով որեւէ ուսումնասիրություն չեն կատարել, իսկ վիրահատող բժշկի վերաբերյալ էլ եզրակացություն են տվել, թե բարեխիղճ մոլորության մեջ է եղել, բժշկական սխալ չկա: Փորձագետները հավատացնում էին, որ մահվան պատճառ է հանդիսացել վիրահատության ընթացքում ժամանակին չբացահայտված «ջրային ինտոքսիկացիան», որն իբր առաջացել է հիստերոսկոպիկ միջամտության ժամանակ ջրի մեծ քանակությունն հիվանդի անոթային համակարգ մուտք գործելու արդյունքում»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հարազատները պատմել էին, որ Աղաբեկյանի վիրահատությունից հետո, երբ անեսթեզիոլոգ Սերգեյ Բարսեղյանը հիվանդի բերանից հանել է ինտուբացիոն խողովակը, անմիջապես հիվանդի մոտ սկսվել է շնչահեղձություն։ Բարսեղյանը շուրջ 20 րոպե լիդոկայինի եւ այլ դեղորայքի միջոցով շնչահեղձությունը կանխելու համար միջոցներ է ձեռնարկել, որից հետո հիվանդի մոտ նկատվել է արյունահոսություն, ինչի կապակցությամբ վիրահատող բժիշկ Արմեն Գասպարյանը պահանջել է խորացնել անզգայացումը, որպեսզի ախտորոշիչ նպատակով կատարի հսկիչ հիստերոսկոպիա: Ըստ հարազատների` Կարինեի վիճակի վատացման պատճառները՝ շնչահեղձություն եւ արյունահոսություն, զուգորդվել են, եւ քանի որ անհրաժեշտ է եղել կատարելու հաջորդ միջամտությունները /միզապարկի կարում, արգանդի հեռացում եւ այլն/, ապա անեսթեզիոլոգը սկզբնական շրջանում ուղղակիորեն բուժանձնակազմից թաքցրել է Աղաբեկյանի վիճակի վատացման փաստը մինչեւ այն ժամանակ, երբ այլեւս անհնար է եղել թաքցնելը. «Սա ուղղակի անբարեխղճություն է: Այս իրավիճակում բուժանձնակազմի կողմից թույլ է տրվել նաեւ տակտիկական սխալ, քանի որ ճիշտ չի գնահատվել, թե որ վտանգն է անմիջականորեն սպառնում հիվանդի կյանքին՝ շնչահեղձությունը, թե՝ արյունահոսությունը»:

Հիշեցնենք, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Կարինե Աղաբեկյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որն էլ պայմանավորված է եղել արգանդի միոմայի հեռացումով, զարգացած թոքերի այտուցով, որովայնի հատումով եւ այլ գործոններով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ