News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոլանդական ու բելգիական միջնադարյան ձեռագրերում ասված է, որ 1430-ականներին արտասովոր «երկնային պատիժ» էր սկսվել, որը ձմռանը խոցել էր ամբողջ Եվրոպան։ Այս մասին պատմել են Շվեյցարիայի Բերնի համալսարանի գիտնականները, փոխանցում է Informing–ը։

Համատարած առատ ձյուն էր տեղում, Կենտրոնական ու Հարավային Եվրոպայում գետերը սկսել էին սառչել, իսկ հյուսիսում ջուրն ու գինին ստիպված էին կրակի վրա հալեցնել։

Քանի որ գարունը ապրիլ- մայիս ամիսներին էր սկսվել, եղել են նաեւ բերքի խնդիրներ ու դրա հետեւանքով՝ նաեւ սով։

Այդ «սառը տասնամյակի» կլիման մասնագետները կարողացել են վերստեղծել ծառերի տարեկան օղակներով, լճերի հատակին փոշու հետքերով, Գրենլանդիայի սառույցներում օրգանիկայի կուտակումներով ու կլիմայական այլ ցուցիչներով։

Հետազոտության արդյունքները հաստատել են, որ այդ ժամանակ Եվրոպայում իրոք յուրատեսակ «նանո սառցե ժամանակաշրջան» էր սկսվել։

Սակայն դրա ծագումը բացատրելը շատ դժվար է։ Ենթադրվում է, որ այդ երեւույթը կլիմայի բնական տատանումների, մի քանի անբարենպաստ գործոնների համադրության հետեւանք է եղել։

Գիտնականների խոսքով, նման սառցե դարաշրջանների կրկնությունը հիմա էլ բացառված չէ։ Ճիշտ է, հաշվի առնելով, որ հիմա մեր մոլորակում կլիման ավելի մեղմ է քան 15-րդ դարում, նման փոփոխություններն ավելի զգալի կլինեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ