News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի ընդդիմադիր կուսակցությունները դեկտեմբերի 25-ին խորհրդարանում կներկայացնեն նախագահ Պակ Կըն Հեին իմպիչմենտ հայտնելու բանաձեւը, որպեսզի դրա շուրջ քվեարկությունը կայանա դեկտեմբերի 9-ին, հայտնում է NHK–ը։

Քվեարկության արդյունքը, եթե այն կայանա եկող ուրբաթ, կախված կլինի իշխող «Սենուրի» կուսակցության հականախագահական թեւից, քանի որ որոշումն ընդունելու համար ընդդիմությանը 28 ձայն չի բավականացնում։

Իշխող կուսակցության մի մասը նաեւ հայտարարություն էր տարածել, որում վերջնաժամկետ էր դրել. եթե մինչեւ դեկտեմբերի 7-ը՝ ժամը 18։00–ն, նախագահ Պակ Կըն Հեն ինքը չհայտարարի իր լիազորությունները վայր դնելու մասին, ապա «Սենուրիի» այդ թեւը դեկտեմբերի 9-ին կպաշտպանի նախագահի իմպիչմենտը։

Պակ Կըն Հեն ժողովրդի առաջ ելույթ էր ունեցել եւ հայտարարել ժամկետից շուտ հրաժարական տալու պատրաստակամության մասին։

Նախագահին իմպիչմենտ հայտնելու համար անհրաժեշտ է 300 պատգամավորներից 200-ի համաձայնությունը։ Ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարանում ունեն 172 մանդատ, նրանց պետք է եւս 28 իշխանական պատգամավորի աջակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ