Բաքվում Նոր տարվա նախապատրաստումը քիչ էր մնում՝ ողբերգությամբ ավարտվեր: Vesti.Az-ը հայտնում է, որ առեւտրի կենտրոններից մեկում ընկել են առաստաղից կախված հսկա գնդերը, որոնք պատրաստված էին պլաստիկե հաստ նյութից:
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, քանի որ առավոտյան ժամերին կենտրոնում այցելուները քիչ են եղել:
Գետնին ընկած գնդերը փշուր-փշուր են եղել: