News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ–ռուսական միավորված զորախումբ ստեղծելը բխում է Հայաստանի շահերից։ Այս մասին դեկտեմբերի 2-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Միավորված զորախումբ ստեղծելու մասին փաստաթուղթը Հայաստանում ռուսական բազայի շարունակությունն է։ «Այդ համաձայնագրում հստակ նշվում է, որ Միավորված զորախումբը կգործի միայն Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում։ Այսինքն՝ զորախումբը չի կարող օգտագործվել այլ նպատակներով եւ ուղղված չէ երրորդ կողմի դեմ»,– ասել է Հարությունյանը եւ հավելել, որ Վրաստանին ոչ մի վտանգ չի սպառնում։

Պատասխանելով Ռուսաստանի ազդեցության ուժեղացման մասին հարցին՝ Վաղարշակ Հարությունյանն ասաց. «Ռուսաստանի ազդեցությունը բնական է, եւ մենք դրան համաձայնել ենք։ Իսկ ԱՄՆ բանակը Գերմանիայի  վրա ազդեցություն ունի՞։ Բնականաբար այո։ Մենք լուծում ենք մեր անվտանգության խնդիրը»։

Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ համաձայնագիրը չի կարող գործել Ղարաբաղի դեպքում, քանի որ վերջինս Հայաստանի կազմում չէ։ «Ռազմաբազայի եւ ՀԱՊԿ–ին անդամակցելու մասին համաձայնագիրը ապահովեցին Հայաստանի հաղթանակը Ղարաբաղում»,– հավելեց Վաղարշակ Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ