News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2017-ին Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությունը Գերմանական KfW վերակառուցման բանկի հետ միասին կպատրաստի բազա Հայաստանում ագրարային ապահովագրության համար։ Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։

Նախարարությունը արդեն 2 տարի աշխատել է KfW –ի հետ ու ստեղծել փաստաթուղթ ապագա աշխատանքի ուղղությունները նախանշելու համար։ 2017-ին կմշակվի ապահովագրության պիլոտային ծրագիր, որի նախապատրաստման համար KfW –ն կհատկացնի 1 մլն եվրո դրամաշնորհ։ Մասնավորապես կստեղծվի տարերային աղետներից գյուղացիների վնասը գնահատողների ինստիտուտ։ Գյուղացիների ապահովագրական վճարները պետությունը մտադիր է  սուբսիդավորել, իսկ դրա համար  պետք է հասկանալ, թե որ գյուղացիները չեն կարող ամբողջովին մուծել այդ վճարները։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

«Մենք ուզում ենք այնպես անել, որ ապահովագրությունը հասանելի լինի գյուղացիների համար ու շահավետ՝ ապահովագրողի համար։ Այդ երկու կետերի միջեւ որոշակի գումար կա,  որն էլ հենց մենք ուզում ենք մուծել։ Սովորաբար զարգացող երկրներում, որտեղ գործում է ագրարային ապահովագրություն, սուբսիդավորվում է ապահովագրական վճարի 40-90 տոկոսը, կախված գյուղացու եկամուտից ու նրա տնտեսության չափից»,- ասել է փոխնախարարը։

Ապահովագրելու են 5 խմբերի ռիսկեր՝ կարկուտ, ցրտահարում երաշտ, ջրհեղեղ, փոթորիկ։ Մոտավոր հաշվարկներով, այդ ռիսկերի համար կպահանջվի հեկտարի դիմաց 140 հազար դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ