News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 3-ին նշվում է Թունաքիմիկատների դեմ պայքարի միջազգային օրը: Այս ամսաթվի ընտրությանը ողբերգական իրադարձություններ են նախորդել: 1984 թվականի դեկտեմբերի 3-ին Հնդկաստանի Բհոպալ քաղաքի թունաքիմիկատների գործարանում բնապահպանական աղետ է տեղի ունեցել, ինչի հիշատակին էլ հիմնվել է այս օրը:

Օրվա կարգախոսն է՝ «Թունաքիմիկատները քաղաքակրթության փակուղին են»: Նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել այդ վտանգավոր քիմիկատների խնդրի ուղղությամբ:

Թունաքիմիկատները կամ պեստիցիդները սինթետիկ քիմիական նյութեր են, որոնք 20-րդ դարի երկրորդ կեսից աշխարհի բազմաթիվ երկրներ օգտագործում էին գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը բարձրացնելու համար: Սակայն հետագայում պարզվեց, որ դրանք արտադրությունը մոլորակի բնակչությանն ավելի մեծ վնաս է հասցնում, քան օգուտ:

Ըստ Calend-ի, ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ հենց թունաքիմիկատներն են «խաղաղ աղետի» պատճառ դարձել. այդպես է կոչվում Եվրոպայում հողի այժմյան վիճակը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ