News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 2-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես C180» մակնիշի 34 MV 922 պետհամարանիշի (վարորդ` Ա. Թ. 1986 թ. ծնված) եւ «Ֆորդ» մակնիշի 03 ՕՕ 688 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ս. 1964 թ. ծնված) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Թ.-ին եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ Ա. Մ.-ին (1985 թ. ծնված), Ա. Մ.-ին (1985 թ. ծնված), Գ. Ի.-ին (ծնվ՝ 1982թ) եւ Լ. Մ.-ին (1988 թ. ծնված) տեղի ուժերով տեղափոխվել են Ապարանի ԲԿ, որտեղ Ա. Մ.-ը մահացել է:

Հրշեջ փրկարարները «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` Ս. Վ.-ին (1963 թ. ծնված) ցուցաբերել են առաջին օգնություն եւ պադգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաին, վերջինս հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ