News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գործերն հետաձգելու երեւույթը ժամանակ առ ժամանակ բնորոշ է բոլոր մարդկանց, սակայն կան այնպիսի մարդիկ, որոնք նման պահվածքի ավելի շատ են հակված: Կարլտոնի համալսարանի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, թե կոնկրետ որ մարդիկ են դրան հակված, հայտնում է Planet-today-ը:
Պրոկրաստինացիան բնորոշ է իմպուլսիվ մարդկանց, ինչպես նաեւ անկազմակերպներին: Գործերն ավելի ուշ ժամկետի հետաձգնելը բնորոշ է նրանց, ովքեր իրենց պերֆեկցիոնիստ են համարում:

Մարդիկ տհաճությամբ են գործ ձեռնարկում ոչ թե կամքի ուժի բացակայության ժամանակ եւ ոչ էլ այն պատճառով, որ չեն կարող գրաֆիկ կազմել: Դա պայմանավորված է հույզերից գլուխ հանել չկարողանալու հետ: Պրոկրաստինացիան այդ ժամանակ օգնում է նրանց հանգստանալ: Ընդ որում, հույզերը կարող են տարբեր լինել՝ սեփական անձի նկատմամբ անվստահություն եւ ոչ կոմպետենտության զգացում կամ էլ ամենասովորական ձանձրույթ:  Այդ պատճառով էլ գործն օրերով հետաձգվում է:

Նման մարդիկ կարծում են, որ ավելի լավ է առաջադրանքը հետաձգել եւ ուշ անել, քան այդ պահին դիսկոմֆորտ զգալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ