News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանից մի օգտատեր համացանցում BlackBerry սմարթֆոնի լուսանկար է հրապարակել՝ ստեղնաշարով եւ Android օպերացիոն համակարգով: Այս մասին գրում է ֆրանսիական Presse Citron տեխնոլոգիական պարբերականը:

Ներկայում բջջային սարքերի շուկայում BlackBerry-ի մասնաբաժինն այնքան էլ մեծ չէ: Այդ պատճառով այս տարի ընկերությունը որոշել է անցնել սոֆթերի մշակմանը: Ապրանքանիշի լիցենզիան BlackBerry-ն կվաճառի այլ ընկերությունների:

BlackBerry-ի գործադիր տնօրեն Ջոն Չենը խոստացել է, որ ընկերությունը հայտնի ստեղնաշարով առնվազն եւս մեկ սմարթֆոն կթողարկի:

Չնայած ընկերությունը պաշտոնապես չի ներկայացրել սմարթֆոնը, Չինաստանում ինչ-որ մեկին հաջողվել է այն ձեռք բերել: Նոր մոդելի լուսանկարները հրապարակվել է Weibo-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ