News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հայտարարել է անձնական խնդիրները պատճառով պաշտոնից հեռանալու մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին

«Սա ամենադժվար որոշումն է, որ ստիպված եմ եղել կայացնել: Չգիտեմ, թե ինչ եմ անելու հետագայում»,- New Zealand Herald պարբերականի ամենշաբաթյա ասուլիսում ասել է Քեյը:

Ըստ պարբերականի՝ վարչապետը հրաժարական է տվել կնոջ խնդրանքով:

Ավելի ուշ քաղաքական գործիչը Twitter-ում գրել է, որ հեռանում է ոչ միայն վարչապետի, այլեւ Ազգային կուսակցության ղեկավարի պաշտոնից: Քեյը Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնում էր 2008 թվականից:

Ակնկալվում է, որ այդ պաշտոնը կստանձնի խորհրդարանի անդամ Բիլ Ինգլիշը: Այդ մասին որոշումն ընդունվելու է Ազգային կուսակցության դեկտեմբերի 12-ի հավաքի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ