News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե մեր կառավարությունը, իմ թիմը էֆեկտիվ աշխատի,  եւ եթե պահանջված լինի հասարակության կողմից, ես ինձ 2018 թվականին էլ վարչապետ եմ տեսնում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե որտեղ է իրեն տեսնում 2018 թվականին, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, թե Հանրապետության նախագահի հետ չի քննարկել, թե ինչքան է ինքը պաշտոնավարելու: «Այդ հարցին պատասխանել եմ ես: Եթե ես ասեի, որ 3, 4 կամ 5 տարի պաշտոնավարելու եմ, ասելու եք` բա որ արդյունավետ չլինեք, չարիք դառնաք կառավարման տեսանկյունից... Ես չեմ եկել 6 ամիս աշխատելու: Եթե ժողովուրդը, հանրության տարբեր շերտեր հասկանան` մենք յուրաքանչյուր օր ճիշտ ուղղությամբ ենք գնում, կփորձենք աշխատել երկարատեւ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Կարապետյանը լրագրողների համառ հարցերին ի պատասխան ի վերջո նշեց, որ արդյունավետ աշխատելու դեպքում 2018-ից հետո էլ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում։

Նշենք, որ ՀՀԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Կարեն Կարապետյանը կմնա իր պաշտոնում: Նախագահը, սակայն, չէր խոսել 2018թ.-ից հետո ստեղծվող իրավիճակի մասին: Լուրեր են շրջանառվում, որ հենց այդ ժամանակվանից Հանրապետության վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ