News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միթե Օբամայի վարչակազմը զգուշորեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ Նման հարցադրում է անում Associated Press գործակալությունը։

Հոդվածում նշվում է, որ «ցեղասպանություն» բառը երկար ժամանակ տաբու էր ԱՄՆ պաշտոնական անձանց համար, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբամայի։ Սակայն ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը կոտրել է այդ լռությունը։

Անցյալ շաբաթ՝ Վաշինգթոնում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, Փաուերը հիշել էր Հայոց ցեղասպանության ժխտման մասին (Genocide denial against the Armenians)։

«Այս 5 բառը կարող են առաջ բերել Թուրքիայի զայրույթը, որը կտրականապես դեմ է ցեղասպանության մասին ցանկացած հիշատակման, եւ որի ռազմավարական դերը՝ որպես ՆԱՏՕ–ում ԱՄՆ դաշնակցի, ստիպում է ամերիկացի պաշտոնյաներին աշխարհի անկայուն հատվածում շատ զգուշորեն վարվել մեկ դար առաջ տեղի ունեցած ջարդի մասին խոսելիս։ Այդ բառերը նաեւ անակնկալ էին, եթե մենք հաշվի ենք առնում Փաուերի կարգավիճակը, որն իր դասով երկրի երկրորդ դիվանագետն է, եւ նրա բառերը հնչել են որպես Օբամայի հասցեին քողարկված քննադատություն»,– ասված է հոդվածում։

Հոդվածում նշվում է, որ Փաուերը նախքան պաշտոնը ստանձնելը շատ էր գրում ցեղասպանությունների նկատմամաբ ԱՄՆ արձագանքի մասին։ «Պաշտոնական անձինք պատմում են, որ հետնաբեմերում Փաուերը քարոզում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,– ասված է հոդվածում։

Փաուերի մամուլի քարտուղար Քյորթիս Քուփերը հայտնել է, որ ցեղասպանության հիշատակումը հնչել էր Վիզելի կյանքի հիշատակման պատվին եւ պետք է համոզեր մյուսներին դեմ հանդես գալ, այլ ոչ թե պաշտպանել սիստեմատիկ անարդարությունը, զանգվածային գազանություններն ու ցեղասպանությունները, որոնցից մեկը նա ստիպված էր հանդուրժել։ Նա նշել է, որ Փաուերի բառերը չեն արտահայտում վարչակազմի քաղաքականության փոփոխությունը։

Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոներն իր հերթին նշել է, որ ԱՄՆ քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չի եղել։ «Նախագահն ու մյուս բարձրաստիճան անձինք բազմիցս սգացել են եւ ընդունել Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սպանության եւ աքսորի փաստը, ինչպես նաեւ հայտարարել են, որ փաստերի լիարժեք, անկեղծ ու բացահայտ ճանաչումը մեր շահերից է բխում»,– ասել էր Թոները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ