News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Google-ի կրթության եւ համալսարանական կապերի տնօրեն Մեգի Ջոնսոնը կարծում է, որ ծրագրավորման դպրոցների շրջանավարտներն այնքան էլ պատրաստված չեն Google-ում աշխատելու համար եւ լրացուցիչ թրեյնինգների կամ աշխատանքային փորձի կարիք ունեն, գրում է Business Insider-ը:

Այժմ շատերն են ծրագրավորման դպրոցներ հաճախում՝ վերապատրաստվելու եւ նոր մասնագիտություն ստանալու համար: Ունենալով ծրագրավորման մինիմալ գիտելիքներ՝ նրանք, մի քանի ամիս դասեր վերցնելով, կարողանում են իրենց տեղը գտնել տեխնոլոգիական ոլորտում: Դա սովորական մեխանիզմ է, բայց չի աշխատում Google-ի դեպքում. ընկերությունը ծրագրավորման դպրոցների տված գիտելիքները բավարար չի համարում աշխատանքի վերցնելու համար:

«Անկեղծ ասած, նույնիսկ ծրագրավորման ուղղվածությամբ քոլեջների շրջանավարտները փորձի կարիք ունեն ոլորտում աշխատելու համար: Բայց օրինակ 4-5 տարվա ուսումնառության փորձ ունեցողներն ավելի լավ պատկերացումներ ունեն ծրագրավորման մասին»,- ասել է Google-ի կրթության եւ համալսարանական հարաբերությունների տնօրենը:

Bloomberg-ը նշում է, որ ծրագրավորման դպրոցների վարձը երբեմն 14 շաբաթվա դասընթացների համար կարող է հասնել 14 400 ԱՄՆ դոլարի: Նման դպրոցներում սովորելն իմաստ ունի, եթե ավարտելուց հետո հնարավորություն է լինում բարձր աշխատավարձով աշխատանք գտնել ոլորտում: Շատերն իրոք հաջողում են, սակայն չկա որեւէ ցուցանիշ, որ կարողանա առանձնացնել լավ ուսանողներին կամ լավ դպրոցները. ամեն ինչ անհատական է: Դա էլ հենց առաջացնում է Google-ի կամ նմանատիպ խոշոր ընկերությունների անվստահությունը ծրագրավորման դպրոցների հանդեպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ամենաշատ