News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունաստանում լրագրողները գործադուլ են սկսել կոշտ տնտեսման քաղաքականության դեմ՝ համընդհանուր գործադուլի նախօրեին հեռուստա–ռադիոեթերից հանելով նորությունների բոլոր թողարկումները, հայտնում է AP–ը։

Լրագրողները դեմ են հանդես գալիս սոցապահովման ոլորտում արմատական բարեփոխումներին, որոնք կանդրադառնան նաեւ կենսաթոշակային ֆոնդին։ Հաղորդվում է, որ բոլոր լրատվական կայքերը մինչեւ առավոտ չեն թարմացվելու, իսկ հինգշաբթի վաճառքի չեն հանվի թերթերը։

Հինգշաբթի Հունաստանում համընդհանուր գործադուլ կընթանա, ենթադրվում է, որ պետական եւ մասնավոր սեկտորի աշխատակիցները աշխատանքի դուրս չեն գա, ինչը կանդրադառնա ծառայությունների բոլոր ոլորտների վրա՝ տրանսպորտից մինչեւ դպրոցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ