Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են հոգեւոր սպասավորների նոր նշանակումներ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գեւորգյանը, ազատվելով Կոտայքի թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է ԵԿՄ հոգեւոր սպասավոր` Բանակի հոգեւոր առաջնորդի իշխանության ներքո:
Արժանապատիվ Տ. Ավետիք քահանա Մարտիրոսյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում հոգեւոր ծառայությունից, այսուհետեւ կսպասավորի Սյունյաց թեմում:
Կատարվել են նաեւ 2016 թ. հոկտեմբերի 23-ին ձեռնադրված եւ 40-օրյա պահեցողության ու պատրաստության շրջանն ավարտած քահանաների նշանակումները:
Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Ասրյանը ծառայության է կոչվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Մաշտոց քահանա Հմայակյանը` Կոտայքի թեմում, Արժանապատիվ Տ. Հովսեփ քահանա Սարգսյանն ու Արժանապատիվ Տ. Եղիշե քահանա Նուրիջանյանը` Արարատյան Հայրապետական թեմում:
Արժանապատիվ Տ. Մամբրե քահանա Ոսկանյանը եւ Արժանապատիվ Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանն իրենց հոգեւոր սպասավորությունը կբերեն Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Մարգարյանը` Ֆրանսիայի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Նարեկ քահանա Անտոնյանը` Շիրակի թեմում:
Արժանապատիվ Տ. Սահակ քահանա Սահակյանն իր ծառայությունը կբերի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: